Աջակցություն

Դուք կարող եք նվիրաբերել մեզ գումար՝ նոր գրադարանի կառուցման, մեր կազմակերպության գործունեության կամ գրադարանների համար նոր գրքեր գնելու համար
Մանրամասն

Գյուղ Արագածավան

Արագածավան գյուղը Արագածոտնի մարզի խոշոր համայնքներից մեկն է։ Գյուղում կան երկու դպրոց, որոնցից մեկում մենք որոշել ենք հիմնել հերթական գրադարակը։ Բացի դպրոցի 452 աշակերտներից, գրադարակից կարող են օգտվել գյուղի երկրորդ դպրոցի աշակերտները, հարևան համայնքների երեխաներն ու մեծերը։
1 %

478 $

Հավաքվել է

47400 $

Նպատակ

17

Հովանավոր

ՆՈՐ ԳՐԱԴԱՐԱՆ ՁԵՐ ՄԱՐԶՈՒՄ

Դուք կարող եք թողնել նոր գրադարանի կառուցմանն ուղղված դիմում՝ պատասխանելով որոշ հարցերի։

Գործող

1
/
Տավուշի մարզ
Գյուղ Չորաթան
898 մարդ
Մեր 4-րդ գրադարանը բացվել է Տավուշի մարզի Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցում 2019 թվականի սեպտեմբերին: Գրադարակը կառուցվել է "Իզմիրլյան" հիմնադրամի, "Դասավանդի՛ր Հայաստան"-ի և "Գրադարակ"-ի եռակողմ համագործակցության արդյունքում` "Իզմիրլյան" հիմնադրամի միջոցներով:
1
/
Լոռու մարզ
Գյուղ Ամրակից
500 մարդ
Մեր գրադարանների ծրագիրը սկսվել է հենց Ամրակից գյուղից, որտեղ դեռ 2017 թվականի աշնանը ծագեց գրադարանի գաղափարը և 2018 թվականի հունվարին սկսվեցին շինարարական աշխատանքները։ Բազմաթիվ հանգանակությունների, հովանավորների շնորհիվ 2018 թվականի մայիսին մեր գրադարանը բացեց իր դռները։ Ամրակիցի դպրոցում սովորում են 59 աշակերտներ, սակայն մեր գրադարան հաճախում են շրջակա գյուղերի և բնակավայրերի բնակիչները։ Այժմ գրադարանն ունի ավելի քան 140 մշտական ընթերցողներ։ Գրադարանում պարբերաբար անց են կացվում թատերական ներկայացումներ, հետաքրքիր հանդիպումներ, կինոդիտումներ։
1
/
Գեղարքունիք
Գյուղ Դրախտիկ
175 մարդ
2019 թվականի ապրիլի 13-ին Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում բացվելու է մեր հիմնադրած 3-րդ գրադարանը: Դրախտիկի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը 175 աշակերտների համար վերափոխվել և դարձել է կրթամշակութային կենտրոն, որտեղ երեխաները կկարողանան լցնել իրենց ազատ ժամանակը ընթերցանությամբ, զանազան հետաքրքիր քննարկումներով և մշակութային միջոցառումներով: Դպրոցի աշակերտներից զատ գրադարակից կարող են օգտվել նաև հարևան Շորժայի, Ճամբարակի և Արտանիշի բնակիչները:
1
/
Տավուշի մարզ
Գյուղ Մովսես
2000 մարդ
Մեր 2-րդ գրադարակը հիմնադրվել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում: Այն գործում է 2019 թվականի մարտի 27-ից: Գրադարանը տեղակայված է Պապիկ Ավալյանի անվան միջնակարգ դպրոցում: Բացի դպրոցի 115 աշակերտներից Գրադարակից օգտվում են նաև Մովսես գյուղի հարևանությամբ գտնվող Նորաշենի, Այգեպարի, Չինարիի և Բերդի բնակիչները: Այստեղ երեխաները ընթերցելուց զատ, կազմակերպում են տարբեր թեմաների շուրջ քննարկումներ, հանդիպումներ, թատերական ներկայացումներ, կինոդիտումներ և կրթամշակութային այլ միջոցառումներ:
Հերթագրումը ավարտված է
Հերթագրվեք նորություններին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

“Գրադարակ” ՀԿ-ը կառուցում է ժամանակակից գրադարաններ, որպեսզի խթանի երեխաների սերն ու հետաքրքրությունը դեպի նոր գիտելիքներ։ Մեր սկզբնական նպատակը և առաջնային խնդիրը մայրաքաղաքից հեռու և դժվար հասանելի գյուղական համայնքներում գրադարանների կառուցումն է, նպատակ ունենալով բարելավել կրթության ոլորտն այդ շրջաններում։ Սակայն նաև մենք չենք բացառում քաղաքային դպրոցների հետ համագործակցելու հնարավորույթյունը։ Առաջին հերթին մենք մասնակցում ենք հենց դպրոցական գրադարանների հիմնային վերանորոգման կամ դպրոցում առկա այլ սենյակների հիման վրա գրադարանի զրոյից կառուցման գորընթացին։ Հենց դպրոցներն են տալիս հնարավորություն իրականացնել նախագծի երեք հիմնական գործառույթները։ Գործնական “Գրադարակը" միայն կառուցում, սարքավորում և ապահովում է գրադարանը գրքերով՝ բացառելով իր ֆինանսական ներկայությունը հետագա շահագործման ընթացքում։ Գաղափարախոսական Դպրոցներում հնարավոր է լիարժեք ապահովել գրադարանի ներգրավումը կրթական գործընթացի մեջ և արդյունքում դարձնել նրա պարունակությունը հասանելի երեխաներին ու նրանց ծնողներին։ Ավանադական Առաջին գրադարանի կառուցման մտահաղացումը պատկանում է ուսուչուհուն, ով իր հերթին եղել է teach for Armenia ծրագրի մասնակից։