1
/
500 մարդ
65 քմ
Մեր գրադարանների ծրագիրը սկսվել է հենց Ամրակից գյուղից, որտեղ դեռ 2017 թվականի աշնանը ծագեց գրադարանի գաղափարը և 2018 թվականի հունվարին սկսվեցին շինարարական աշխատանքները։ Բազմաթիվ հանգանակությունների, հովանավորների շնորհիվ 2018 թվականի մայիսին մեր գրադարանը բացեց իր դռները։ Ամրակիցի դպրոցում սովորում են 59 աշակերտներ, սակայն մեր գրադարան հաճախում են շրջակա գյուղերի և բնակավայրերի բնակիչները։ Այժմ գրադարանն ունի ավելի քան 140 մշտական ընթերցողներ։ Գրադարանում պարբերաբար անց են կացվում թատերական ներկայացումներ, հետաքրքիր հանդիպումներ, կինոդիտումներ։
Մանրամասն
0 %

0 $

Հավաքվել է

17200 $

Նպատակ
Հովանավորներ
Շինարարություն
3
Անուն ազգանուն
Տեսակ
Երկիր
Գումար
Դեկտեմբեր 28, 2018
Հոկտեմբեր 30, 2018
Նոյեմբեր 15, 2018
Հերթագրումը ավարտված է
Հերթագրվեք նորություններին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

“Գրադարակ” ՀԿ-ը կառուցում է ժամանակակից գրադարաններ, որպեսզի խթանի երեխաների սերն ու հետաքրքրությունը դեպի նոր գիտելիքներ։ Մեր սկզբնական նպատակը և առաջնային խնդիրը մայրաքաղաքից հեռու և դժվար հասանելի գյուղական համայնքներում գրադարանների կառուցումն է, նպատակ ունենալով բարելավել կրթության ոլորտն այդ շրջաններում։ Սակայն նաև մենք չենք բացառում քաղաքային դպրոցների հետ համագործակցելու հնարավորույթյունը։ Առաջին հերթին մենք մասնակցում ենք հենց դպրոցական գրադարանների հիմնային վերանորոգման կամ դպրոցում առկա այլ սենյակների հիման վրա գրադարանի զրոյից կառուցման գորընթացին։ Հենց դպրոցներն են տալիս հնարավորություն իրականացնել նախագծի երեք հիմնական գործառույթները։ Գործնական “Գրադարակը" միայն կառուցում, սարքավորում և ապահովում է գրադարանը գրքերով՝ բացառելով իր ֆինանսական ներկայությունը հետագա շահագործման ընթացքում։ Գաղափարախոսական Դպրոցներում հնարավոր է լիարժեք ապահովել գրադարանի ներգրավումը կրթական գործընթացի մեջ և արդյունքում դարձնել նրա պարունակությունը հասանելի երեխաներին ու նրանց ծնողներին։ Ավանադական Առաջին գրադարանի կառուցման մտահաղացումը պատկանում է ուսուչուհուն, ով իր հերթին եղել է teach for Armenia ծրագրի մասնակից։
Մեր սկզբնական նպատակը և առաջնային խնդիրը մայրաքաղաքից հեռու և դժվար հասանելի գյուղական համայնքներում գրադարանների կառուցումն է, նպատակ ունենալով բարելավել կրթության ոլորտն այդ շրջաններում։
Սակայն նաև մենք չենք բացառում քաղաքային դպրոցների հետ համագործակցելու հնարավորույթյունը։ Առաջին հերթին մենք մասնակցում ենք հենց դպրոցական գրադարանների հիմնային վերանորոգման կամ դպրոցում առկա այլ սենյակների հիման վրա գրադարանի զրոյից կառուցման գորընթացին։ Հենց դպրոցներն են տալիս հնարավորություն իրականացնել նախագծի երեք հիմնական գործառույթները։
Գործնական
“Գրադարակը" միայն կառուցում, սարքավորում և ապահովում է գրադարանը գրքերով՝ բացառելով իր ֆինանսական ներկայությունը հետագա շահագործման ընթացքում։
Գաղափարախոսական
Դպրոցներում հնարավոր է լիարժեք ապահովել գրադարանի ներգրավումը կրթական գործընթացի մեջ և արդյունքում դարձնել նրա պարունակությունը հասանելի երեխաներին ու նրանց ծնողներին։
Ավանադական
Առաջին գրադարանի կառուցման մտահաղացումը պատկանում է ուսուչուհուն, ով իր հերթին եղել է teach for Armenia ծրագրի մասնակից։